Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ. Գնել Սանոսյան
«Ավտոճանապարհների հսկողության նոր` էլեկտրոնային համակարգը թույլ կտա դրանց հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը:
Նա ասաց, որ որոշմամբ կառավարությունը մտադիր է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել։
Սանոսյանի խոսքով՝ կառավարությանը և սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այդ հավելվածով աշխատելու համար, այդ պատճառով էլ առաջարկում են այն կիրառել 2023թ-ի հունվարի 1-ից։
Նախարարաը հատնեց, որ մինչ այդ որոշ կազմակերպությունների հետ կսկսեն այն փորձնական կիրառել։
Ըատ Սանոսյանի՝ ծրագրի երկրորդ կետով առաջարկվում է լրացուցիչ պայմաններ կիրառել սպասարկող կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար՝ սահմանելով, որ դրանք ապահովվեն ձյունամաքրիչ մեքենաներով, որոնք կահավորված կլինեն ձյունամաքրիչ, ավազացանիչ սարքերով և տեղորոշման համակարգով:
«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից ավազը շաղ տալիս»,-հայտարարեց Գնել Սանոսյանը։
Նա հայտնեց, որ ավելացվում է նաև մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի հաշվով 1 միավոր տեխնիկա և դրանք պետք է լինեն հիմնականում 15 և ավելի ցածր տարիքի, որոնց 70 %-ը պետք է լինի կապալառուի սեփականությունը:
Ըստ նախարարի՝ այդ պայմանները բավարարելու դիմաց նախարարությունն առաջարկում է ավելացնել սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորումը` 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից։
Նրա խոսքով, արդեն այս տարվա դեկտեմբերին համապատասխան մրցույթները կանցկացվեն:
Նիկոլ Փաշինյանը մտահոգվեց, որ կարող է մինչ այդ ձյուն գալ և ճանապարհների սպասարկում չիրականացվի, ինչը Գնել Սանոսյանը փարատեց՝ ասելով, որ մինչ մրցույթների ավարտը ճանապարհների սպասարկման հին համակարգը կգործի:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը Հովհաննես Հարությունյանին ազատեց Շիրակի մազրպետի պաշտոնից
- Հիվանդացության և դրա վերարտադրության տոկոսի առումով նվազում ունենք. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունը տարեկան 250 000 եվրո կվճարի Եվրոպային՝ հայ գիտնականների ծրագրերի համար
- Կառավարությունն ամենաշատը՝ 132 մլն դրամ, ֆինանսավորեց Տավուշի մարզպետարանին
- Կառավարությունն այսօր կմերժի վիրավորանքն ապաքրեականացնող «Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան