Վրացի պատգամավոր Էլենե Խոշտարիան խորհրդարանում հացադուլ է սկսել
Վրաստանի խորհրդրանի «Ժամանակն է» խմբակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան հացադուլ է սկսել՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Վրաստանի նախկին նախագահ, կալանավայրում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին արդեն 34 օր է, ինչ հացադուլ է հայտարարել, ըստ բժիշկների՝ նրա վիճակն օր օրի վատանում է, մինչդեռ իշխանությունները հրաժարվում են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Էլենե Խոշտարիայի խոսքով՝ բողոքի այս ձևը բացարձակապես խաղաղ է, և ինքը չի ցանկանում միջամտել ո՛չ նիստերի, ո՛չ հանձնաժողովների, ո՛չ էլ որևէ մեկի աշխատանքին։
Նա հայտնել է, որ չի պատրաստվում լքել խորհրդարանն ու նշել է, որ իրեն միանալու և իր հետ հացադուլ անելու կարիք չկա, քանի որ դա պայքարի վտանգավոր ձև է։
«Ես չեմ ներկայացնում Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, իմ ձայնը նրան չեմ տվել, բազմիցս բարձրաձայնել եմ նրա կառավարման տարիների խնդիրները, բայց այն, ինչ այսօր կատարվում է նրա ազատազրկման և առողջական վիճակի շուրջ, դաժան և ցինիկ հաշվեհարդար է երրորդ նախագահի նկատմամբ։ Ես շարունակելու եմ հացադուլը, պլանը չի կարող փոխվել՝ քանի դեռ նախագահին չեն տեղափոխել քաղաքացիական կլինիկա, և նրա առողջության համար երաշխիքներ չլինեն։ Սա խաղ չէ, սա շատ մեծ ռիսկ է և օրենքի պահանջ։ Չեմ հասկանում, թե ինչպես ենք հասել այս մակարդակին, որ հանգիստ խոսում ենք մարդու մահվան մասին»,- ասել է Խոշտարիան՝ նշելով, որ այսօր իրեն զանգահարել են ԱՄՆ-ի դեսպանատնից, և ինքը ներկայացրել է իր պահանջները:
Խոշտարիան հայտնել է նաև, որ հացադուլի ընթացքում միայն ջուր է խմելու։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հայտարարել է՝ Վրաստանում պաշտոն չի ցանկանում
- Սաակաշվիլիի կոչը ներգաղթյալներին
- Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Մելիա
- Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում
- Վրաստանի ԱԳՆ. Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն ընթանում
- Սաակաշվիլին հրաժարվել է դեղեր ընդունել և անալիզներ հանձնել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան