Կաղարծիում բնակելի տուն է այրվել, տանտերը մահացել է
Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն, որի ներսում գտնվում է տարեց կին:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրւջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ : Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:
Այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան