Կառավարությունը տարեկան 250 000 եվրո կվճարի Եվրոպային՝ հայ գիտնականների ծրագրերի համար
«Ծրագրին մասնակցությունը հնարավորություն է ընձեռելու ՀՀ գիտնականներին և խմբերին անմիջական մասնակից դառնալու համաշխարհային մակարդակի և նշանակության հետազոտություններին»,-կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ այն հայ գիտնականներին հնարավորություն կընձեռի օգտվելու ծրագրին մասնակից պետությունների առաջադեմ ենթակառուցվածներից:
Ըստ Դումանյանի՝ ծրագրով հնարավորություններ են նախատեսվում բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության համար և կնպաստաի ՀՀ-ի գիտական համակարգի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը:
Նախարարը հայտնեց, որ գործընթացը սկսվել է դեռևս 2016 թվականին ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծարգրին ՀՀ մասնակցությամբ:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ ծրագրին մասնակցելու համար կառավարությունը կիրականացնի գիտական հանրության իրազեկվածության բարձրացում, խորհրդատվություն, աջակցություն, ծրագրի ազգային կոնտակտային ինստիտուտի ակտիվացում, որը կօգնի գիտնականներին որակյալ ծրագրերով մասնակցել մրցույթներին:
«Անդամության ամենամյան վճարը կկատարվի ՀՀ բյուջեից՝ առաջին և երկրորդ տարվա ընթացքում անդամակցության վճարը 550 000 եվոր է, բայց դրա 50%-ը վերադարձվելու է Հայաստանին, իսկ երրորդ տարուց այն կվերանայվի»,-հայտնեց նախարարը:
Փաշինյանի հորդորով ԿԳՄՍ նախարարն ավելի մատչելի բացատրեց նախագիծը և ներկայացրեց, որ այն գործելու է 2021-27 թթ. և այս տարվա հունվարից հայ գիտնականներն ունեցել են հնարավորություն ներկայացնելու հետազոտական ծրագրեր, բայց քանի դեռ Հայաստանն ասոցացված անդամ չէ, նրանց առաջարկները կդիտարկվեն, բայց կֆինանսավորվեն, երբ հանրապետությունը ներառվի այդ երկրների շարքում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ամենաշատը՝ 132 մլն դրամ, ֆինանսավորեց Տավուշի մարզպետարանին
- Կառավարությունն այսօր կմերժի վիրավորանքն ապաքրեականացնող «Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան