Կառավարությունն ամենաշատը՝ 132 մլն դրամ, ֆինանսավորեց Տավուշի մարզպետարանին
«ՀՀ համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով 24 համայնքից ստավել են 27 ծրագրի գնումների գործընթացի և մրցույթների արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը զեկուցեց «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Գնել Սանոսյանը հատնեց, որ հիշատակված շինարարական ծրագրերի և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են, որի գումարը կազմում է 1 մլրդ 6 մլն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումը 532 մլն դրամ է կազմում:
Ըստ նախարարի ներկայացման՝ ծրագրերից 5-ը 2020 թվականին է հաստատվել, 22-ը՝ 2021 թվականին:
«Այսպիսով՝ կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 մլն դրամ շինարարական ընկերություններին ֆինասավորելու համար»,- ասաց Սանոսյանը և թվարկեց, թե, որ մարզին ինչքան գումար կհատկացվի:
Ըստ նախարարի՝ Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 27.9 մլն դրամ, Արարատին՝ 34 մլն, Արմավիրին՝ 25 մլն, Գեղարքունիքին՝ 112 մլն, Լոռու մարզպետարանին՝ 102 մլն, Կոտայքին՝ 28 մլն, Շիրակին՝ 30 մլն, Վայոց Ձորին՝ 38 մլն և Տավուշի մարզպետարանին՝ 132 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը սկսեց ներկայացնել վերջին երեք տարում իրականացված սուբվենցիոն ծրագրերը և նշեց, որ 2018-20 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է 1193 ծրագիր՝ ավելի քան 47 մլրդ դրամ ներդրմամբ, իսկ 2021 թվականին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 մլրդ 400 մլն դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան