Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան. Փաշինյան
«Հայաստանում արձանագրված հազարավոր թափուր աշխատատեղեր կան»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շինարարության ոլորտում պրոբլեմ կա և բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգերը վերաբերում են աշխատուժի խնդիրներին:
«Բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարությունից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունեք»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մոտ է համայնքների խոշորացման գործընթացի ավարտին և մյուս տարվա սուբվենցիոն ծրագրերի մեջ պետք է հատուկ ուշադրության դարձնել փոքր համայնքներին, որտեղ վերջին տարիների ընթացքում փոքր բյուջեի պատճառով աշխատանքներ չեն իրականացվել:
Նկատելով, որ պետք է խոշորացված համայնքների ղեկավարներին քաջալերել, որ նրանք այդ ուղղությամբ մտածեն՝ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը կարող է այդ հատվածում համաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություն իրականացնել՝ 2022-ին խթանելով մնան համայնքներում շինարարության մեխանիզմը:
Փաշինյանը հայտարարեց, որ սուբվենցիոն ծրագրերում կավելացնեն հեռագնա արոտների ճանապարհների կառուցման հարցը:
Դուք գիտեք, որ ՀՀ-ում շատ է խոսվում, որ անասնապահության ոլորտում խնդիրներից մեկը կերի խնդիրն է, բայց վիճակագրությունը մեզ ցույց է տալիս, որ ՀՀ-ում առկա արոտավայրերի գերակշիռ մասն ուղղակի չի օգտագործվում: Մոտ 70-80 տոկոսը չի օգտագործվում: Հիմնական պատճառը ենթակառուցվածքների, ճանապարհների բացակայությունն է: Մենք պետք է այս ճանապարհների հարցը լուծենք: Այդտեղ պետք է գրունտային, բայց ժամանակակից պայմաններին ապահովող ճանապարհներ ունենալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը Հովհաննես Հարությունյանին ազատեց Շիրակի մազրպետի պաշտոնից
- Կառավարությունը տարեկան 250 000 եվրո կվճարի Եվրոպային՝ հայ գիտնականների ծրագրերի համար
- Կառավարությունն ամենաշատը՝ 132 մլն դրամ, ֆինանսավորեց Տավուշի մարզպետարանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան