Բուլղարահայ երգահան Հայկաշոտ Աղասյանը՝ Սոֆիայի պատվավոր քաղաքացի
Բուլղարահայ հայտնի երգահան, ջութակահար և ալտահար Հայկաշոտ Աղասյանին շնորհվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Պատվավոր քաղաքացու կոչում։ Այս մասին հայտնում orer.eu կայքը։
Հայկաշոտ Աղասյանը Բուլղարիայում հայտնի երգերի հեղինակ է, նրա հեղինակած «Չծերացող սեր» երգը դարձել է բուլղարացիների ամենասիրված երգրեից մեկն է։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ 2015 թվականին Բուխարեստում տեղի ունեցած միջազգային մրցույթում նրա «Մամա/Մայրիկ» երգը ստացել է «Գրան պրի» մրցանակ։
2009 թվականին Բուլղարիայի նախագահի կողմից նա արժանացել է «Կիրիլ և Մեֆոդի» շքանշանի, իսկ 2016 թվականին արժանացել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մրցանակին։ Երկար տարիներ եղել է երիտասարդական թատրոնի երաժշտական ղեկավար, հանդես է եկել նվագախմբերի հետ իբրեւ դաշնակահար, նվագել է նաեւ ջութակ ու ալտ, երբեմն կատարել է նաեւ իր գրած երվերը։ Մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես Աղասյանի գրած մանկական երգերը։
2019 թվականին «ՕՐԵՐ» ամսագրին տված հարցազրույցում Հայկաշոտ Աղասյանը ասել էր. «Ես գոհ եմ իմ կյանքից ու երաժշտությունից, ինձ համար սահմաններ չկան, ճանաչում եւ սեր կա»։