Ճապոնիայում երկու տղամարդու են ձերբակալել շների հետ դաժան վերաբերմունքի կասկածանքով
Նագանոյի պրեֆեկտուրայի ոստիկանությունը հինգշաբթի օրը երկու տղամարդու է ձերբակալել՝ կասկածելով մոտ 450 շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որոնք պահվում էին տնակում ոչ պատշաճ պայմաններում: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ինչպես հայտնում է «Kyodo» գործակալությունը, շներին անհրաժեշտ խնամք չցուցաբերելու մասին բողոքը ոստիկանություն է ներկայացվել դեռ հունիսին, սակայն հետաքննությունն իրականացվել է միայն սեպտեմբերին։
Ըստ արդյունքների՝ պարզվել է, որ բուծարանում կա մոտ 450 շուն, որոնց մեծ մասը փոքր չափսերի են։ Միաժամանակ նրանցից 58-ի մոտ նկատվել են կատարակտի, կուրության կամ աչքի այլ հիվանդությունների նշաններ, սակայն նրանց չի ցուցաբերվել համապատասխան անասնաբուժական օգնություն։
Բացի այդ, վանդակներն երկար ժամանակ է չեն մաքրվում։
Հետաքննության արդյունքում երկու տղամարդ է ձերբակալվել՝ հաստատության սեփականատերը և աշխատակցուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան