Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Այս մասին հայտնում է ՄԹ Հայ դատի հանձնախումբը։
Նոյեմբերի 9-ին Համայնքների պալատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումը։
Օրինագիծը կներկայացվի պահպանողական պատգամավոր Թիմ Լաֆթոնի կողմից։
«Եթե օրինագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլ ավելի մոտ կլինի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,-նշում է Հայ դատի հանձնախումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան