Ուկրաինան և ԱՄՆ-ը կստորագրեն ռազմավարական գործընկերության նոր խարտիա
Ուկրաինան և ԱՄՆ-ը նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կանցկացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կստորագրվի ռազմավարական գործընկերության նոր խարտիա։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, գրում է Ria-ն։
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջոզեֆ Բայդենը սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ակտիվացնել Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի աշխատանքը։
«Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության ամրապնդումը, հատկապես անվտանգության ոլորտում, մեր արտաքին քաղաքականության ռազմավարության առանցքային առաջնահերթություններից է։ Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 10-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Վաշինգտոնում կանցկացնենք Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստ, որտեղ մենք կստորագրենք ռազմավարական գործընկերության նոր խարտիա»,- ասել է Կուլեբան։
Նրա խոսքով, նոր խարտիան գործնական փաստաթուղթ է, որը կպատասխանի Ուկրաինայի և ԱՄՆ-ի առջև ծառացած համատեղ մարտահրավերներին, կստեղծի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման շրջանակ, կամրապնդի միասնությունը՝ «ռուսական ագրեսիայի դեմ» և կխորացնի երկկողմ հարաբերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան