Ռուսաստանի հետ ունեցած մի շարք հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են «կառուցողական երկխոսությունը»:
Որպես տարաձայնություններից մեկի օրինակ, նա մատնանշել է Ղրիմի հարցը, որի կցումը Ռուսաստանին՝ Թուրքիան համարում է «անեքսիա»:
Ուշագրավ է, որ Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքերով, Թուրքիան ու ԱՄՆ-ն համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի S-400-ների գործարքի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան