Պատրիարքը Սաակաշվիլիին հացադուլը դադարացնելու կոչ է անում
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը երկրի երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին հացադուլը դադարեցնելու կոչ է արել, գրում է «Ալիք մեդիան»։
Պատրիարքի քարտուղար Միխեիլ Բոտկովելն այցելել է Ռուսթավիի բանտում գտնվող Սաակաշվիլին ու փոխանցել պատրիարքի ուղերձը։
«Նամակի բովանդակությունը վերաբերում է նախկին նախագահի հացադուլին», — ասել է Բոտկովելը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրիարքը դիմելու է ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու խնդրանքով, նա պատասխանել է, որ չի կարող դա անել, քանզի դրա իրավունքը միայն երկրի նախագահն ունի:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում չի շնորհել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ավելին նա արտակարգ ճեպազրույցում ասել է, որ չի վերադառնա այդ հարցին։
Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 1-ից կալանավորված է, գտնվում է Ռուսթավի քրեակատարողական հիմնարկում։ Այդ ժամանակից ի վեր նա հացադուլ է հայտարարել։ Թե՛ փաստաբանները, թե՛ անձնական բժիշկը նշում են, որ Սաակաշվիլիի վիճակը գնալով ավելի է վատանում հացադուլի պատճառով։ Նրանց խնդրանքը Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելն է։ Սակայն կառավարությունը համաձայն չէ և հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում նրան պատշաճ բուժօգնություն կցուցաբերեն Գլդանի քրեակատարողական հիմնարկի կլինիկայում։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հայտարարել է՝ Վրաստանում պաշտոն չի ցանկանում
- Սաակաշվիլիի կոչը ներգաղթյալներին
- Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Մելիա
- Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում
- Վրաստանի ԱԳՆ. Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն ընթանում
- Սաակաշվիլին հրաժարվել է դեղեր ընդունել և անալիզներ հանձնել
- Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլի հետ կապված բուժումից
- Սաակաշվիլին ցանկանում են ստիպողաբար կերակրել
- Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ հերթական «Վարդերի հեղափոխություն» կազմակերպելու երազանքով. Դենիել Ֆրիդ
- Սաակաշվիլիի այս դիմակահանդեսն ու թատրոնը կավարտվի հոկտեմբերի 30-ին. Իրակլի Ղարիբաշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին