Ռուսաստանի հետ պղնձաձուլական կլաստերի ստեղծման նախագիծը 500 մլն-ից 3 մլրդ դոլարի շրջանակում է. Քերոբյան
«Ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ, այլ ընհրանրապես Հայաստանն աշխարհում ունի ամենավատ լոգիստիկ կապը»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց, որ կապի առումով Հայաստանը 120 երկրների թվում գտնվում է 100+ հորիզոնականում:
Նիստին ներկա ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի օգնությամբ Էկոնոմիկայի նախարարն ամփոփեց գնահատականը՝ համաձայնելով, որ Հայաստան շրջափակված երկիր է:
Քերոբյանի խոսքով՝ գործադիրի գործողության պլանի առաջին կետը Հայաստանի երկաթուղային համակարգը Եվրասիական տնտեսական միության երկաթուղային համակարգի հետ միացնելն է, և այդ նպատակով հանդիպումներ են իրականացրել ԵԱՏՄ-ի և եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ, արդյունքում պատրաստվել է նախագիծ, որը ներկայացնելու են կառավարության հաստատմանը:
«Նպատակը կայուն լաստանավային հաղորդակցություն ունենալն է Փոթի-Պորտ Կավկազ նավահանգիստների միջև, որը թույլ կտա, որ մեր երկաթուղային համակարգը միանա եվրասիական երկաթուղային համակարգին»,- հայտնեց Քերոբյանը և պնդեց, որ այն տնտեսության մրցունակությունը կբարձրացնի և կնպաստի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության աճին:
Նա հայտնեց, որ եթե կառավարության իր գործընկերը հավանության արժանացնեն նախագիծը, ապա դեկտեմբերի 1-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցություն կիրականացվի:
«Այն առևտրաշրջանառությունը, որ ունեք Ղազախստանի հետ, կարելի է համարել վիճակագրական սխալ, քանի որ տարեկան ընդամենը 10-15 մլն դոլարի կարգի է, որը խայտառակ ցածր շրջանառություն է»,- շեշտեց Էկոնոմիկայի նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանը Ղազախստանի հետ անցկացրել է միջկառավարական հանձնաժողովի նիստ և իդենտիֆիկացրել է ավելի քան 30 հարց, որոնց մեծ մասի առոմով զգալի առաջընթաց կա և հավելեց, որ եղել են գործարար այցեր, իսկ դեկտեմբերին էլ Հայաստանից գործարարների մեծ խումբ է գնալու Ղազախստան:
Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի վերջին Բելառուսի հետ էլ տեղի կունենա միջկառավարական նիստ, իսկ Ռուսաստանի հետ միայն այս տարվա աշնանը երկու խոշոր համաժողով է անցկացվել:
«Ռուսաստանի հետ պղնձաձուլական կլաստերի ստեղծման նախագիծ է քննարկվում, որի համար տարբեր վարիացիաներով 500 միլիոնից 3 մլրդ դոլարի տարբերակներ կան՝ կախված պղնձաձուլարանի հետ նաև նոր ատոմակայանի կամ այլ ձեռնարկությունների կառուցման հավանականության հետ»,- հայտնեց Վահան Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան