Քաղաքական 19:23 04/11/2021 Հայաստան

Ճիշտ հասկանալ վիճակը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում քովիդով պայմանավորված իրավիճակին՝ գրելով․

«Քովիդ իրավիճակը Հայաստանում այս պահին բացարձակ աղետալի է։ Վատագույն ցուցանիշներով աշխարհում առաջատարներից ենք՝ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով, պատվաստումների ծայրահեղ ցածր թվով։ Սա իսկական աղետ է, որը հիմա մեր երկրում է։

Հիմնական թիրախը առողջապահության նախարարությունն է ու անձամբ նախարարը։ Սա գավառական, պարզունակ մոտեցում է։ Ընդհանրապես հանրային աղետի ժամանակ անձնական շահեր տեսնելը՝ բարոյական չէ։  Եթե ուզում ենք ճիշտ գնահատել վիճակը և լինել օգտակար, ապա պետք է ի վիճակի լինենք հարցերը ճիշտ խմբավորելու։

Առողջապահության նախարարը.

- Չի կարող տասնյակ հազարավոր շենքերի հարակից փոքր խանութներում, շքամուտքերում, վերելակներում հետևել, որ 4-8 հոգով, անծանոթ մարդկանցով առանց դիմակ չկուտակվեն։ Մեր քաղաքացիներն այս պարզ բաները չեն հասկանում՝ արդեն երկրորդ տարին է։
- Չի կարող հետևել քաղաքային տրանսպորտի խցկվածությանը, և եթե նույնիսկ բոլորը դիմակով են, ապա 30-40 հոգով մի փոքր ավտոբուսով երթևեկելու պարագայում վարակն անզուսպ տարածվելու է։ Երկրում մարդուն վայել քաղաքային տրանսպորտ չկա, բայց դրա պատասխանատուները ստվերում են։
- Չի կարող պարտադրել, որ փակ տարածքները՝ սրճարանները և այլն, պարբերաբար օդափոխվեն։ Եվ եթե այցելուներից մեկը ստիպում է բացել պատուհանը՝ հանդիպում է մյուսների բուռն բողոքին՝ կմրսենք, փակեք։ Բայց այն, որ փակ չօդափոխվող տարածքներում են ամենաշատը վարակվում՝ դա ոչինչ։
- Չի կարող արգելել, որ տան մի անդամ, ունենալով քովիդի նշաններ, օրեր շարունակ չի հանձնում տեստ, չի մեկուսանում, համոզում է իրեն և տնեցիներին, որ ուղղակի մրսել է, և բոլորը սիրով համոզվում են, որի արդյունքում բոլորը օրեր անց հիվանդանում են, իսկ ոմանք՝ մահանում։

Փոխարենը՝ Առողջապահության նախարարը

- Կարող էր և պարտավոր էր ներդնել պատվաստումների էլեկտրոնային հեթագրման համակարգ։ Եվ սա էապես կհեշտացներ գործընթացը։ Կա հիմնավոր մտավախություն, որ բուժհաստատություններում և պատվաստման փակ կետերում խոշոր կուտակումները վարակի տարածման լրացուցիչ լուրջ աղբյուր են։

- Կարող է և պարտավոր է պարտադրել բուժհաստատություններումօդափոխությունները։Ամեն օր հազարավոր մարդիկ այլ պատճառներով ամբուլատոր այցելությունների ժամանակ հիվանդանոցներում և պոլիկլինականերում ենթարկվում են կորոնավիրուսով վարակման մեծ ռիսկի. մեծ կուտակումներ, չօդափոխվող միջանցքներ, սենյակներ։

- Կա որոշակի հիմնավոր մտավախություն, որ հիվանդների մեծ ծավալի առկայությամբ, տնային/ամբուլատոր պայմաններում, հիվանդության զարգացման վաղ շրջանում իրականացվում է ոչ ճիշտ բուժում։ Այսօր քովիդ բուժում են բոլորը։ Մենք չպետք է վախենանք, ասել, որ այո, կան անգրագետ բժիշկներ։ Թեթև ախտանշաններով հիվանդներին համատարած նշանակվում են հակաբիոտիկներ և ծանր հորմոնալ պրեպարատներ՝ տնային պայմաններում։ Դա անում են և´ առաջնային օղակի բժիշկները, և´ ծանոթ-բարեկամ բժիշկները։ Սխալ բուժումը հանգեցնում է հիվանդության ծանրացման և մահերի։

Քաղաքական իշխանություն, ընդդիմություն, մտավորականություն, հասարակություն։

Երկրի քաղաքական իշխանությունը կրում է ուղիղ պատասխանատվություն՝ ստեղծված վիճակի համար։ Բազմաթիվ սխալները, անգործությունն են հանգեցրել այս վիճակին։ 4-5 ամիս առաջ պարզ էր, որ այսօր մենք այս վիճակն ենք ունենալու։ Մենք անպատրաստ ենք եղել նախօրոք  երևացող, լրիվ հաշվարկելի աղետի առաջ։ Քաղաքական իշխանությունը գործել է այնպես, ինչպես բոլոր ոլորտներում՝ անկազմակերպ, դատարկախոս։

Դեռևս հունիսից մասնագետները զգուշացնում էին աշնանը սպասվող իրավիճակի մասին. Դժվա՞ր էր ուսուցիչներին հուլիս-օգոստոս ամիսներին  պատվաստել՝ խրախուսելով կամ օրինական ցանկացած եղանակով, դժվա՞ր էր  մահճակալային ֆոնդը վաղօրոք նախապատրաստել վատագույնին, որ այսօր մարդիկ չմեռնեն տանը,  դժվա՞ր էր շուտ մտցնել սահմանափակումներ, որի մասին տասն անգամ զգուշացրել ենք, և այսպես բազմաթիվ այլ քայլեր։

Ընդդիմությունը այդպես էլ չհասկացավ, որ ինքը հանրային կյանքի փայատերերից է, և չի կարող շփվել հասարակության հետ մոնումենտալ հայտարարությունների ժանրում։ Ընդդիմությունը պարտավոր էր խոսել հասարակության հետ, դառնալ պատվաստման քարոզի ազդեցիկ առանցքներից մեկը, իր գրագետ , կոնկրետ առաջարկներով ճնշել իշխանության վրա, այդ թվում՝ ԱՆ, հասնել լուծումների։

Հենց այդպես են ընդդիմությունները ձևավորում սոցիալական բազա, դառնում  մարդկանց առօրյայի գործընկերը, ընկերը, ուղեցույցը։ Բոլոր այն երկրներում, որտեղ կա էական հաջողություն քովիդի դեմ պայքարում, ընդդիմությունը գործել է հենց այդպես՝ հանուն հանրային  առողջության, հանուն խնդրի լուծման, հանուն կյանքեր փրկելու։

Քովիդի դեմ պայքարում հաջողության հասել են այն պետությունները, որտեղ հասարակության մոտ կա վստահություն իշխանության հանդեպ։ Հայաստանում նման մթնոլորտ հասկանալի է, որ չկա։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին վստահի իշխանությանը։ Ընդդիմությունը կարող էր և պարտավոր էր իր վրա վերցնել «վստահության բեռը», բայց դա պահանջում է այլ աշխատելաոճ, այլ պատկերացումներ։

Վերնախավեր, մտավորականություն

Հանրային աղետի այս ծավալը վկայում է վերնախավերի տոտալ դեֆոլտի մասին։ Երկրում չկան հանրային հեղինակության ինստիտուտներ, որոնք կբացատրեն ու կհամոզեն հասարակությանը, որ քովիդը կա, որ պատվաստումը «չիպավորում» չէ, որ սա ձեզ սպանելու համար մասոնների որոշումը չէ, որ մեր ազգի վրա ոչինչ չեն փորձարկում և այլն։ Այս պայմաններում մի խումբ անհատներ եթերներից և սոցցանցերում իրենց վրա են վերցրել հանրության հետ համբերատար խոսելու բարդ, բայց կարևորագույն գործը։ Եվ հենց նրանք էլ ձևավորելու են Հայաստանի նոր վերնախավերը։

Պետություն- հասարակություն

Պետությունն ապահովել է պատվաստանյութերի մեծ քանակներ երկրում. այս խնդիրը լուծել է։ Հասարակությունը ունի ցածր գիտակցություն, և դա փաստ է։
Այս պայմաններում պետությունը պետք է և´ պարտադրանքի, և´ համոզելու, խրախուսելու, գործիքները ավելի գրագետ օգտագործի։

Կազմել պաշտոնյաների մեծ  ցանկ ու ասել, որ նրանք կարող են չպատվաստվել՝ նույնն է , թե հասարակ քաղաքացուն ասել՝ պատվաստվելը վատ բան է։ Չհասկանալ սա՝ նշանակում  է չհասկանալ պետական կառավարման էությունը։

Հրապարակեք բոլոր պաշտոնյաների պատվաստված լինելու փաստը՝ նախագահից մինչև ԱԺ պատգամավորները։ Խրախուսեք մարդկանց, մի սպառնացեք, եղեք կոշտ, բայց նաև՝ անընդհատ հեշտացնելով պատվաստման գործընթացը։ Կյանքեր փրկելու հարցում բարիկադներ չկա»։

 








 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}