Վրաստանի նախագահն ասել է, որ երբեք չի ներելու Սահակաշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք չի ներում շնորհելու երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին և չի պատրաստվում այլևս քննարկել այդ հարցը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը պարզ է և անփոփոխ. ոչ և երբեք... Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին», - ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:
Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում։
«Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անմեղ զոհի չափանիշներին, նա երկիր է ժամանել ինքնակամ և ապօրինի։ Նրա ժամանման նպատակն ապակայունացումն էր», - ասել է պետության ղեկավարը։
Միաժամանակ նա կոչ է արել արդարադատության նախարարությանը Սաակաշվիլիին համարել «հատուկ բանտարկյալ» և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի պատճառ չդառնա։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի կոչը ներգաղթյալներին
- Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Մելիա
- Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում
- Վրաստանի ԱԳՆ. Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն ընթանում
- Սաակաշվիլին հրաժարվել է դեղեր ընդունել և անալիզներ հանձնել
- Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլի հետ կապված բուժումից
- Սաակաշվիլին ցանկանում են ստիպողաբար կերակրել
- Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ հերթական «Վարդերի հեղափոխություն» կազմակերպելու երազանքով. Դենիել Ֆրիդ
- Սաակաշվիլիի այս դիմակահանդեսն ու թատրոնը կավարտվի հոկտեմբերի 30-ին. Իրակլի Ղարիբաշվիլի
- Սաակաշվիլուն բանտում արյան փոխներարկում են արել
- Սաակաշվիլին բանտում կմնա 6 տարի. Վրաստանի վարչապետ
- Սաակաշվիլին Վրաստան է ժամանել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնված
- Սաակաշվիլիի բժիշկ. Հիվանդանոց տեղափոխվելու կարիք դեռ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան