«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել ՔՊ-ին անդամակցելու համար, բայց պատասխանը դեռ չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, սակայն պատասխանը դեռ չկա. 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:
Նկատենք՝ նախկինում, երբ կառավարության անդամները դառնում էին կուսակցականներ, այսինքն՝ անդամակցում էին Հանրապետական կուսակցությանը, դա քննադատվում էր նախկին ընդդիմության, այսինքն՝ ներկայիս իշխանությունների կողմից: Նկատենք՝ Հանրապետական կուսակցությանը համատարած անդամակցումներ սկսվեցին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո: Այդ ժամանակ իրար հետևից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրեցին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ընդ որում, հեղափոխությունից հետո նույն մարդիկ դիմում ներկայացրեցին և արդեն հեռացան կուսակցությունից: Նկատենք՝ հեղափոխությունից հետո էլ արդեն ՔՊ-ին անդամակցելու համատարած դիմումներ եղան, որոնց մեջ ևս կարող են լինելու հատուկ պաշտոնի համար անդամակցածներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան