Կարտոֆիլը թանկ է, ի՞նչ ուտել
Հայաստանում սննդամթերքի գներն ամեն ամիս ավելի են բարձրանում։ Օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կարտոֆիլը թանկացել է 66.7 տոկոսով։ Բանջարեղենները թանկացել են 64-75 տոկոսով։ Թանկացել են բրինձը, ձավարեղենը, մսամթերքը, ծովամթերքը, հացաբուլկեղենն ու հացը, կաթնամթերքը։
Ինչպե՞ս է ազդում սննդամթերքի գների աճը քաղաքացիների սննդակարգի վրա։ Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության մոտ մեկ երրորդը աղքատ է։
Էկոկենտրոն ՊՈԱԿ-ի սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնը տարիներ շարունակ ուսումանասիրում է մարդկանց սննդակարգը։ Հիմնականում հետազոտություններն անցկացվել են Երևանում, սակայն այս տարի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև տարբեր մարզերի գյուղական ու քաղաքային համայնքները։
Կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը, վկայակոչելով հետազոտությունների արդյունքները, Panorama.am-ի հետ զրույցում նշում է՝ հստակ կապ կա մարդկանց սննդակարգի ու նրանց ֆինանսական միջոցների միջև։
«Խոցելի խումբ են համարվում այն մարդիկ, որոնց ընտանեկան եկամուտները ցածր են։ Նրանք չեն կարողանում իրենց թույլ տալ ձեռք բերելու մարդու օրգանիզմին ահնրաժեշտ բոլոր մթերքները, ստանալ բոլոր սննդանյութերը։ Արդյունքում մարդը լիարժեք չի սնվում ու բազմազանեցված սննդակարգ չունի։ Օրինակ, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներն իրենց անհրաժեշտ կալորիաները ստանում են ածխաջրերից՝ հացից, հացամթերքներից, մակարոնեղենից»,-ասում է սննդագետը։
Հետազոտությունների արդյունքում կենտրոնի գիտաշխատողները ֆիքսել են, օրինակ, տավարի մսի թանկացումից հետո մարդիկ սկսում են ավելի շատ հավի միս օգտագործել։ Թե ինչպես կփոխվի մարդկանց սննդակարգը կարտոֆիլի 66 տոկոսով թանկանալուց հետո սննդագետը դժվարանումէ ասել, նման հետոզոտթւոյւն չեն անցկացրել։ Սակայն մի բան հստակ է, Հայաստանում քաղաքացիները կարտոֆիլ շատ են սպառում։
«Հայաստանում կարտոֆիլն ունի կարևոր նշանակություն։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Երևանում և մարզերում կարտոֆիլը բավականին շատ է սպառվում, ընդհուպ, մեկ քաղաքացին ամսվա ընթացքւոմ կարող է երեք կգ կարտոֆիլ սպառել, իսկ դա տարեկան կտրվածքով ստացվում է մինչև 40 կգ»,-ասում է Պիպոյանը։
Առաջիկայում կենտրոնը կուսումնասիրի, թե ինչպես է գնաճի պայմաններում փոխվել կարտոֆիլի սպառումը ձմռան ամիսներին։
Հարակից հրապարակումներ`
- Մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասել՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք. Էլինար Վարդանյան
- Բնակիչներն այսօր գնաճով թալանվում են, իրական եկամուտներն էապես նվազում են. Թադևոս Ավետիսյան
- Մթերքների գնաճը հասնում է 40-50 տոկոսի՝ սոխն ու խառը կանաչին էլ չեն փրկում
- Գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին