«Հրապարակ». Սեյրան Սարոյանը վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը. Նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է։
Տևական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն անհանգստություններ ուներ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, շարունակվելո՞ւ է արդյոք ԲԿ-ի գործունեությունը, թե՞ այլ նպատակով են օգտագործելու շենքը։ Սակայն վերջերս տեղեկացրել են, որ հիվանդանոցը կշարունակի գործել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան