«Հրապարակ». ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներին հետաքրքրում են ընտրությունները, խոսքի ազատության վիճակը և հակակոռուպցիոն պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 3-5-ը Հայաստանում են ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, սոցիալիստների խումբ) և ԵԺԿ-ն ներկայացնող շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգը՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի ուղեկցությամբ:
Նրանց հետաքրքրում են ընտրությունները, ժողովրդավարացման գործընթացը, խոսքի ազատության վիճակը և հակակոռուպցիոն պայքարը: Նրանք հանդիպել են պաշտոնյաների և ԱԺ հանձնաժողովների հետ: Քաղհասարակությունից էլ հանդիպելու են «Բաց հասարակության հիմնադրամների» և Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան