«Փաստ». «...Միայն համազգային դիմադրությամբ է հնարավոր կանխել ինքնիշխանությունը...»
«Փաստ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքը երեկ հայտարարեց նոյեմբերի 8–ին հանրահավաք հրավիրելու մասին: «Հայրենիքը վտանգի մեջ է, զիջումները շարունակվում են, ԴԻՄԱԴՐԻ՛Ր»,- նշվում է դաշինքի հայտարարության մեջ: Հանրահավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին: Նշենք, որ, ըստ որոշ տեղեկատվական արտահոսքերի, նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է սպասվում, որտեղ նախատեսվում է երկու նոր փաստաթղթի ստորագրում:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ հանրահավաքը շատ ավելի վաղուց էր նախատեսված, ինչի մասին նախապես հայտարարվել էր: Նրա խոսքով, երբ նոյեմբերին կայանալիք հանրահավաքի հայտը ներկայացրել էին, վերոնշյալ տեղեկատվական արտահոսքերը դեռ չկային: Պատգամավորը շեշտեց, որ, մեծ հաշվով, խնդիրը միայն հնարավոր նոր փաստաթուղթը չէ: «Իշխանություններն ամեն օր քայլ առ քայլ զիջումների են գնում, ամուլ արտաքին քաղաքականություն են վարում: Հայաստանը դարձնում են տարբեր ձևաչափերի բանակցությունների օբյեկտ, որի վկայություններից մեկը «3+3» ձևաչափն է, որի մասին սկսել են շատ խոսել:
Բնականաբար, ինչպես ի սկզբանե հայտարարվել է, մեր գործողությունները շարունակելու ենք պայքարի տարբեր հարթակներում, ու նոյեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը դրանցից մեկն է: Այն նաև մեր քաղաքացիներին դիմադրության կազմակերպման կոչ է լինելու, որ ամեն քաղաքացի դառնա դիմադրող, ինչը կվերաճի համազգային դիմադրության. միայն համազգային դիմադրությամբ է հնարավոր կանխել ինքնիշխանությունը հարցականի տակ դնելու, թրքացման, Արցախի մեկուսացման, Արցախի հայաթափման, Արցախի հարցի անտեսման ու բազմաթիվ տնտեսական, սոցիալական, քաղաքական հիմնախնդիրները, որոնց պատասխանատուն այս իշխանությունն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան