Դուրս չես գալիս դու, արա, հերը կանիծեմ. Արարատի մարզպետը՝ լրագրողին
«Պատճառը դու էիր»,- ԱԺ-ում լրագրողին ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ էր հրաժարական տվել, հետո հետ վերցրել հրաժարականի դիմումը։
Հարցին՝ երբևէ եթե Տիգրանաշենը դառնա բանակցության առարկա, ի՞նչ է անելու, մարզպետն ասաց. «Նման հարց չկա, չի էլ լինելու... Դուք հանգստացա՞ք։ Մի հատ մասսա կա, ոնց որ միշտ հարևաններին ասեք՝ էս հարցը կա, էս հարցը կա»։
Նա նշեց, որ Տիգրանաշենը չի դատարկվում, Տիգրանաշենում տները բավականին թանկ են՝ «Երևանի գների նման»։
«Ես իմ առանձնատունն այնտեղ կառուցել եմ 1997 թվականին, ծախսել եմ 200 հազար դոլար»,- ասաց Ռ. Թևոնյանը։
Լրագրողի հարցին՝ եթե հիմա վաճառի այն, գինը բարձր կլինի՞, Ա. Թևոնյանը պատասխանեց. «Չէ, ես էնդեղ ծախելու չունեմ։ Մյուս անգամ էտենց անտակտ հարցեր չտաս»։
Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ է նման անհարգալից վերաբերմունք դրսևորում լրագրողների նկատմամբ, Արարատի մարզպետն արձագանքեց. «Որովհետև դուրս չես գալիս դու, արա, հերը կանիծեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան