05.11.2021. Արցախում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 4-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արձանագրվել է 1 մահ: Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբոր:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17675 քաղաքացու հետազոտություն, որից 2410-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 04.11.2021. Արցախում կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 03.11.2021. Արցախում կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 02.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 4 հիվանդ մահացել է
- 01.11.2021. Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ մահացել է
- 30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան