6 մլրդ 192 դրամով 17 դպրոցի սեյսմիկ անվտանգության աստիճանը կբարձրացվի. Գնել Սանոսյան
«2022 թ. պետական բյուջեից նախատեսված է նախարարությանը հատկացնել 335 մլրդ 257 մլն դրամ, որից միայն 209 մլրդ 594 մլն-ը կապիտալ բնույթի են, 125 մլրդ 663 մլն-ը՝ ընթացիկ»,- ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ տարածքային կառավարման մասով նախատեսվում է իրականացնել 8 խոշոր ծրագիր, որոնց համար նախաեսված է 130 մլրդ 40 մլն դրամ:
Սանոսյանի ներկայացմամբ՝ տարածքային զարգացման ծրագրի համար հատկացվել է 83 մլրդ դրամ, որով կիրականացվի ֆինանսական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին, և այդ նպատակով ֆինսական համահարթեցման կամ դոտացիաների տեսքով նախատեսված է հատկացնել մոտ 64 մլրդ դրամ:
«1 մլրդ 155 մլն դրամ նախատեսված է սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու համար»,- տեղեկացրեց Սանոսյանը և հավելեց, որ դրանով կփոխհատուցվի 23 համայնքի 83 բնակավայրերի բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և այլ արտոնությունները:
Նախարարը հայտնեց, որ մարզերում սուբվենցիաների տրամադրման ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման նպատակով բյուջեից կհատկացվի 18 մլրդ դրամ, իսկ քաղաքային զարգացման ծրագրով 21 միջոցառումների մեծ մասն առնչվում են Երևանին, բայց Գյումրիում էլ 2.5 մլրդ դրամով ճանապարհների շինարարություն կիրականացվի, իսկ 750 մլն դրամով Կապանի բազմաբնակարան շենքերում էներգախնայող համակարգեր կներդրվեն։
Գնել Սանոսյանը հայտնեց, որ կոշտ թափոնների կառավարման ծրագրի երկու բաղադրիչներից մեկը վերաբերում է Երևանին, որով 29 հեկտար տարածքի վրա աղբավայր կկառուցվի, բայց Կոտայքում և Գեղարքունիքում կոշտ թափոնների կառավարման ծրագրի համար էլ նախատեսված է 5.5 մլրդ դրամ, որով Հրազդանում աղբավայր կկառուցվի, իսկ Մարտունի-Ակունք համայնքներում՝ փոխաբեռնման կայաններ և ձեռք կբերվի տեխնիկա, աղբամաններ:
«ԵՄ աջակցությամբ Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում նախատեսում է իրականացնել 600 մլն դրամի ծրագիր՝ երկու մարզի համար մեկ աղբավայր սկզբունքով»,- հայտնեց Սանոսյանը և հավելեց, որ Արմավիրի մարզը ծրագրում չկա և նախատեսում են այն կապել Երևանի հետ, իսկ 600 մլն դրամը նախագծահաշվային նախագծերի համար է:
Նախարարի տեղեկացմամբ՝ 6 մլրդ 192 դրամով էլ 17 դպրոցների սեյսմիկ անվտանգության աստիճանը կբարձրացվի, իսկ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրով նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 295 մլն դրամ:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ 1 մլրդ 384 մլն դրամ էլ կծախսվի նախարարության ապարատի պահպանման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում