Ինքնաբացարկ հայտնածներ չկան
Նոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել։
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 263 թեկնածուներից որևէ մեկն ինքնաբացարկ չի հայտնել։ Հետագա պայքարից չեն հրաժարվել նաև քաղաքական ուժերը։
Միայն ՀԱԿ ընտրացուցակի մեկ թեկնածուի գրանցում ԿԸՀ-ն մերժել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։
Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն առաջադրել է Վահան Ղազումյանի թեկնածությունը
- Գևորգ Փարսյանը Կապանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է «Շանթ դաշինք»-ի ցուցակով
- ԲՀԿ-ն Ստեփանավանում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հարություն Ղարագյոզյանին