Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը չի մեկնաբանում իր՝ խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը:
«Ոչ հերքում եմ, ոչ՝ հաստատում։ Կխոսենք երկուշաբթի օրը»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Ի. Զաքարյանը։
Միաժամանակ նա վստահեցրեց՝ մնալու է ընդդիմադիր պատգամավոր:
«Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր չեմ լինելու», - ասաց Զաքարյանը:
Հարցին՝ նույնիսկ դուրս գալուց հետո՞։
«Այո»,- պատասխանեց Իշխան Զաքարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին