Աբդոլլահիանի. Իրանա-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են դրական,բարիդրացիական ընթացքը
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են ընթանալ դրական, բարիդրացիական հունով: Այս մասին գրում է «ՄԵՀՐ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։
«Կարող է կարծիքների տարբերություն լինել որոշ հարցերի շուրջ, սակայն կարևոր է, որ երկու կողմն էլ լուրջ ցանկություն ունի հաղթահարելու խոչընդոտները: Իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովն ու ես՝ երկու երկրի անունից կշարունակենք դրական շփումները և խորհրդակցությունները՝ հարաբերությունների լիակատար զարգացման և թյուրիմացությունները հաղթահարելու համար»,- հայտարարել է իրանցի նախարարը:
Աբդոլլահիանը հավելել է, որ այս համատեքստում իրենք համաձայնել են ակտիվացնել համագործակցությունը երկու կողմի միջև հանրային և մեդիադաշտի ավելի լավ կառավարման և համատեղ հանձնաժողով ստեղծելու համար:
«Մենք դիտարկում ենք մեր հարևաններին ինչպես մեր բարեկամների և գնահատում ենք բարեկամական հարաբերություններ պահպանելու սկզբունքները»,- շեշտել է դիվանագետը: