Մեծ Բրիտանիան պաշտոնապես հաստատում է COVID-19 հակավիրուսային դեղամիջոցը
Նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հաստատել է COVID-19 հակավիրուսային հավանական դեղամիջոցը, որը համատեղ մշակվել է Merck-ի և Ridgeback Biotherapeutics-ի կողմից՝ համաճարակի դեմ պայքարի համար։ Այդ մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
«Ամերիկայի ձայնի» փողանցմամբ, դեղորայք հաստատող MHRA գերատեսչությունը դրական արձագանք է տվել դեղամիջոցին՝ հորդորելով օգտագործել այն որքան հնարավոր է շուտ՝ COVID-19-ի դրական թեստից և ախտանիշների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում:
Սա առաջին հակավիրուսային բուժումն է COVID-19-ի համար, որը ստացել է հաստատում: Դրան կարող է հաջորդել ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչության թույլտվությունը՝ դեղամիջոցի օգտագործման համար: Ամերիկյան կողմն այս ամիս կքննարկի այս հարցը և կտա իր եզրակացությունն այդ կապակցությամբ:
Դեղամիջոցը Մեծ Բրիտանիայում կբրենդավորվի որպես Lagevrio: Անցյալ ամիս հավաքագրված տվյալները ցույց են տվել, որ այն կարող է երկու անգամ կրճատել մահվան կամ հոսպիտալացման հավանականությունն այն հիվանդների մոտ, ովքեր ռիսկային գոտում են COVID-19-ի հիվանդության խորացման առումով:
Բրիտանական կառավարությունը և երկրի Առողջապահության ազգային ծառայությունը կհաստատեն ընթացակարգը, թե ինչպես է հարկավոր ժամանակին կիրառել բուժումն այս դեղամիջոցով:
Անցյալ ամիս Մեծ Բրիտանիան համաձայնության էր եկել Merck-ի հետ՝ ապահովելու մոլնուպիրավիրի 480,000 դասընթացներ:
Առանձին հայտարարության մեջ Merck-ը հայտարարում է, որ ակնկալում է արտադրել 10 միլիոն դեղաչափ մինչև այս տարվա վերջ, իսկ առնվազն 20 միլիոնը նախատեսվում է արտադրել 2022 թվականին:
ԱՄՆ-ում գործող դեղարտադրողի բաժնետոմսերը շուկայի բացումից առաջ աճել են ավելի քան 2%-ով՝ հասնելով ավելի քան 90 դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում