ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը 2022-ին կուղղվի 34,7 միլիարդ դրամ
Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022 թվականին պետական բյուջեից կուղղվի 34,7 միլիարդ դրամ։ Ազգային ժողովում 2022 թ. բյուջեի քննարկմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ներկայացնելով պարգևավճարներ և պատվովճարներ ծրագրի վերջնական արդյունքը՝ նշեց, որ 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 միլիարդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ, 2021-ի պետբյուջեից այս նպատակով հատկացվել է եղել 11,3 միլիարդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36 հազար 437 անձ, 2022 թվականի համար նախատեսվում է 11 միլիարդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար։
Ն. Մկրտչյանը տեղեկացրեց, որ անապահով սոցիալական խմբերի աջակցության համար 2022-ի համար նախատեսվել է 30 միլիարդ 921 միլիոն 306 հազար դրամ: Համեմատության համար նշեց, որ 2020-ին հատկացված գումարը կազմել է 30 միլիարդ 797 միլիոն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված եղել է 37 միլիարդ 188 միլիոն 32 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները