Հայաստանում շուրջ 20 հազար արցախցի են շարունակում մնալ. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանի կառավարությունը, Հայաստանը լինելով Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան սոցիալական ճգնաժամի ժամանակահատվածում իրականացրել է ավելի քան 20 միջոցառում մեղմելու համար այդ իրավիճակը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով, ըստ էության, այդ միջոցառումների շնորհիվ կարելի է համարել հաղթահարված հիմնական ճգնաժամը, որը ստեղծվել էր հետպատերազմյան շրջանում։
Ն. Մկրտչյանը հայտնեց, որ Արցախից ավելի քան 90 հազար տեղահանվածների առյուծի բաժինն արդեն վերադարձել է Արցախ, այս պահ դրությամբ Հայաստանի տարբեր մարզերում, համյանքներում շուրջ 20 հազար կամ մի քիչ ավելի շատ արցախցի են շարունակում մնալ։
Նա նաև տեղեկացրեց, որ աջակցության նոր ծրագիր են իրականացնում, որի մասին հայտարարվել է, արդեն դիմումներն ընդունվում են։
«Աջակցությունը 50 հազար և 25 հազար դրամ ձևաչափով տրամադրելու ենք տարբեր թիրախային խմբերի։ Հայաստանում այս պահին լայնածավալ հյուրընկալության անհրաժեշտություն Արցախի մեր հայրենակիցների համար չկա։ Եթե նախկինում հյուընկալին էինք վճարում արցախցիներին իրենց բնակարաններում հյուրընկալելու համար, հիմա գումարը տրամադրելու ենք արցախցիներին, որպեսզի իրենք որոշեն, թե ինչ են անում»,- ասաց Ն. Մկրտչյանը։
Նա նշեց, որ այս պահին Արցախում ապրում է ավելի քան 100 հազար մարդ, նրանք բոլորը միևնույն անվտանգային միջավայրում են գտնվում։
Հարակից հրապարակումներ`
- Հադրութ համայնքի ղեկավար. Հադրութցիների տվյալների համակարգ է անհրաժեշտ
- Հադրութցի կին. Թողել եմ ամենալավ վարձատրվող աշխատանքը, գլուխս առել փախել, որ չխելագարվեի
- ՀՀ քաղաքական շրջանակներին խնդրում ենք լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում. Հադրութցի կին գործիչ
- Արցախը բռնագաղթածներին կգայթակղի միայն այն ժամանակ, եթե սկսվի ազգային ազատագրական պայքար.Հադրութցի
- Մարզասրահ հաճախելն է առաջնահերթություն, թե տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները
- Իշխանությունների լռությունը փողոց է դուրս բերել անտուն մնացած հադրութցիներին
- Տեղահանված արցախցիների խնդիրները. հետազոտություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա