Շուշիի մշակույթի տանը հրթիռի մեկ հարվածով 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել
«2020 թ.-ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում զորակոչված շուրջ 500 ոստիկաններին հավաքելու և դրա հետևանքով մեկ հրթիռի հարվածով 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ»,- այս մասին գրել է ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է, որ գործը հարուցվել է ՔՕ 367-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:
«Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարի ազատազրկում: Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ ապագայի համար առավել կարևոր է ոչ թե այս սխալի մեղավորներին պատժելը, այլ ոստիկանության ղեկավար կազմին պատերազմի ժամանակ գործելուն կրթելը:
Հիշեցնեմ, որ 500 ոստիկանների հրամանատարին (ով Լոռվա մարզային ոստիկանապետն էր) որևէ մեկը երբեք չի կրթել, թե ինչ վտանգներ կան ռազմաճակատում, դրա թիկունքում ու ինչպես ապահովել ռազմաճակատ մեկնող զորքի անվտանգությունը: Արդ, ոստիկանության և մոբիլիզացիայի ենթակա մյուս ուժայինների ղեկավար պաշտոնյաները պատերազմի ժամանակ գործելու հմտությունների դասընթացների ու վերապատրաստումների կարիք ունեն»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները