«Տաշիրի պիցա»-ի երկու մասնաճյուղերի ողջ սննդամթերքից, հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել փորձաքննության. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքնության համար անհրաժեշտ է 5-ից 7 օր: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։
Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։
Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
Հարակից հրապարակումներ`
- 15 քաղաքացու մոտ աղիքային վարակի հավանական պատճառը պայմանավորված է սննդային գործոնով. ՀՎԿԱԿ
- 15 քաղաքացի «Տաշիրի պիցա»-ում սնվելուց հետո թունավորվել են
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի