ԱՆ-ից առաջարկում են ձևավորել Սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդ
Արդարադատության նախարարությունում առաջարկում են ստեղծել Սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդ։
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին անդամներին՝ հսկայական աշխատանք կատարելու համար։ Նա նշել է, որ թողնված մասնագիտական «ժառանգությունը» հաշվի կառնվի նոր գործընթացում։
ԱՆ փոխանցմամբ, նա հրավիրված պատգամավորներին ու իրավաբաններին ներկայացրել է Նախարարության առաջարկը՝ կապված խորհրդի, հանձնաժողովի ձևավորման ու գործընթացի կազմակերպման հետ՝ հույս հայտնելով, որ ներկաներին տրամադրված նախագծերը, ստացվող առաջարկների ու դիտարկումների հիման վրա, կբարելավվեն, որից հետո կդրվեն պաշտոնական շրջանառության։
«Մենք առաջարկում ենք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»,- տեղեկացրել է Կարեն Անդրեասյանը և հավելել, որ Սահմանդրությունը պետք է գրվի ժողովրդի հետ՝ հանրային լայն քննարկումների միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան