2020թ. վերջին 17 բանկի ակտիվների ներքին ծավալը գերազանցել էր Հայաստանի ՀՆԱ-ն. Սեյրան Սարգսյան
«Պատերազմից և համավարակից հետո բանկային համակարգի արձագանքն ստեղծված իրավիճակին եղել է արագ, ժամանակին և հասցեական»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և հավելեց, որ բանկային համակարգը իր էական դերակատարությունն է ունեցել նաև տնտեսության կայունացման գործում՝ աջակցություն ցուցաբերելով իրավաբանական և ֆիզիկական անձանց
Նրա խոսքով՝ ստեղծված անորոշությունների և ռիսկերի պայմաններում ակնկալվում էր տոկասդրուքների, հատկապես վարկավորման գծով, բարձրացում, բայց այն տեղի չի ունեցել, որը բանկերի արդյունավետ աշխատանքի արդյունք էր:
Սարգսյանը հայտնեց, որ ստեղծված ճգնաժամային պայմաններում բանկերը կարողացան թվայնացման գործիքներ տրամադրել հաճախորդներին՝ հնարավորություն տալով հեռահար գործարքներ իրականացնել՝ բարձր որակի վրա պահելով նաև այդ գործարքների անվտանգությունը:
«Մենք նկատել ենք, որ վերջին ժամանակներս բանկերի կողմից վարկավորվող խոշորածավալ արդյունք ստեղծող ծրագերի թիվն ավելացել է»,-հայտնեց բանախոսը և նկատեց, որ այն նպաստում է տնտեսության վիճակի բարելավմանը, որում զգալի է բանկերի դերակատարումը:
Սեյրան Սարգսյանը նշեց, որ վերջին տարիները փաստեցին թե ինչքան կարևոր է բանկային համակարգերի ունակությունները՝ ստեղծված իրավիճակին դիմակայելու տեսանկյունից:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի ներկայացմամբ՝ Հայաստանի17 բանկերը միասին ունեն 917 մլրդ դրամի միասնական կապիտալ, որը համալրվում է, ինչն օգնում է պատշաճ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին:
Նրա խոսքով՝ բոլոր բանկերը միասին 541 մասնաճյուղ ունեն և համակարգում աշխատողների թիվը հասել է 12700-ի:
Ըստ Սարգսյանի՝ Հայաստանի բանկերը սպասարկում են 3.3 մլն հաճախորդ, որի մեջ մտնում են նաև ոչ ռեզիդենտները և նաև այն հաճախորդները, որոնք մեկից ավել հաշիվենր ունեն տարբեր բանկերում, իսկ ընդհանուր հաշիվենի թիվը 6.5 մլն է:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի խոսքով՝ այդ ցուցանիշները խոսում են այն մասին, որ վերջին տարիներին հանրապետության բանկայնացման ցուցանիշը շարունակում է մեծանալ:
«Կարևոր ցուցանաիշ է նաև բանկերի ակտիվների չափը, որը հասել է 6.3 տրիլիոն դրամի, այն արդեն համադրելի է երկրի ՀՆԱ-ին և անցած տարվա վերջի դրությամբ ակտիվների ներքին ծավալը նույնիսկ գերազանցել էր ՀՆԱ-ն՝ վարկերի և ավանդնեի մասով հասնելով 3.9-ական տրիլիոն դրամի»,-տեղեկացրեց Սեյրան Սարգսյանը
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն էլ, ներկայացնելով վիճակագրական տվյալները, հայտնեց, որ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 37 մլրդ դրամով (4.2%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով շուրջ 12 մլրդ դրամով (1.3%):
«Աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից և սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ»,-ասաց Արման Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 248 մլրդ դրամով (3.7%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով 115 մլրդ դրամով (1.7%):
Ըստ Արման Սարգսյանի՝ 2021թ-ի 9 ամիսների ընթացքում վարկային ներդրումները նվազել են շուրջ 279 մլրդ դրամով (6.7%), իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ շուրջ 26 մլրդ դրամով (0.7%):
«Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 838 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 679 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (446 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները» ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում