Ամբողջ խաղողագործական ինդուստրիան պետք է թվայնացվի. Քերոբյան
«2022թ. բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 23 միլիարդ 638 միլիոն դրամ գյուղատնտեսական ոլորտում իրականացվող միջոցառումների համար»,- ԱԺ-ում 2022 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ հաջորդ տարի իրենց ամենակարևոր անելիքը գյուղատնտեսության մեջ հողային բարեփոխումների իրականացումն է, որի արդյունքում նպատակ ունեն գյուղատնտեսության արտադրողականությունը կտրուկ բարձրացնել՝ հողերի խոշորացման և գյուղատնտեսության մեջ խոշոր ներդրումներ ներգրավելու միջոցով:
Վ. Քերոբյանի խոսքով, 2020-2030թթ. ռազմավարությամբ՝ 2026 թվականին գյուղատնտեսական համախառն արտադրանքը պետք է լինի 1 տրիլիոն 430 միլիարդ դրամ, և իրենց գործողություններն ու ծրագրերը ամբողջությամբ համապատասխանեցված են այդ թիրախներին հասնելու համար։
Խոսելով խաղողի մթերման ու առաջացած խնդիրների մասին՝ նա ասաց, որ այս տարի կխուսափեին խաղողի մթերման հետ կապված խնդիրներից, եթե անսպասելիորեն խոշորագույն մթերողներից մեկը, որը տարվա սկզբին կանխավճարներ էր արել խաղողի մթերման համար, վերջին պահին չհրաժարվեր դրանից.
«Տասնյակ հազար տոննաներ խաղողի մասին է խոսքը, դա ստիպեց մեզ, որ մենք լրացուցիչ գործողություններ անենք: Մինչ այդ, մեր արած նախապատրաստական աշխատանքը պետք է, որ բավարար լիներ: Պետական երաշխիքները և դրան զուգորդող բազմաթիվ այլ մեխանիզմներ միտված էին նրան, որ այս տարի այդ խնդիրը չառաջանար»։
Նրա խոսքով, գյուղատնտեսական համակարգը պետք է խորը ռեֆորմի ենթարկել, իսկ դրա ամենակարևոր բաղադիչը գյուղատնտեսական արտադրողականության բարձրացումն է:
«Մենք պետք է այնպես անենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողանան հարստանալ, ոչ թե տարեցտարի մնան աղքատության եզրին: Այդ առումով մենք շատ գործ ունենք անելու։ Գործի մի մասն արդեն ընթացքում է։ Դա, ըստ էության, խաղողագործության թվայնացման պրոցեսն է, այսինքն՝ մենք բոլոր խաղողի տնկարկները լուսանկարահանել ենք, պետք է մեր ամբողջ խաղողագործական ինդուստրիան թվայնացվի այնպես, որ մենք կարողանանք թափանցիկ վերահսկել սուբսիդավորման ու մթերման ամբողջ գործընթացը», - ասաց Վ. Քերոբյանը:
Հաջորդ փուլը, ըստ նրա, կոնյակագործության և գինեգործության զարգացման ճիշտ ռազմավարություն ունենալն է:
«Մենք արդեն Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով ավարտում ենք գինեգործության զարգացման 5-ամյա ռազմավարությունը, նպատակն է կտրուկ բարձրացնել գինու արտադրությունը Հայաստանում: 2020-ի 12 միլիոն լիտրի դիմաց պլանավորում ենք, որ 2025-2026-ին ունենանք 50 միլիոն լիտր գինու արտադրություն ներքին սպառման, արտահանման հաշվին։ Դրան անմիջապես պետք է հաջորդի կոնյակագործության ռազմավարության ստեղծումը», - ասաց Վահան Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երբ հապաղում և թերանում է գիտությունը, հայկական խաղողի սորտերի բնօրրան նշվում է Ադրբեջանը
- Արմավիրցին հանուն խաղողի հարցի լուծման պատրաստ է ինքնահրկիզման
- Խաղողագործ. Կառավարության պատճառով օրը 500 կիլո խաղող եմ կորցնում
- Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
- Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան. խաղողագործ
- Խաղողագործները ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները
- Նախարարը խաղողագործներին խոստացել է, որ մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ կվճարվի
- Խաղողագործներ. Հնարավորություն տվեք, որ մեր երկրում աշխատենք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան