Վիետնամում 18 երեխայի սխալմամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները 2-6 ամսական 18 երեխայի սխալմամբ կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութ են ներարկել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին։
Հանոյի առողջապահության մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Պատվաստման մասին տեղեկանալուց հետո առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նորածիններին տեղափոխել են բուժհաստատություն՝ հետազոտության և հետագա բուժման համար:
Ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով՝ պատվաստված երեխաների վիճակը կայուն է: Այնուամենայնիվ, նրանցից ոմանց մոտ ներարկումից հետո ջերմություն է եղել, իսկ ներարկման տեղում այտուց է առաջացել:
Վիետնամի առողջապահության նախարարը հանձնարարել է պարզել կատարվածի հանգամանքներն ու նրանց, ովքեր պատասխանատու են կատարվածի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին