Գործող իշխանությունների պահվածքի, դիլետանտության պայմաններում բանակում բարեփոխումները դոփելու են տեղում կամ անհրաժեշտ արդյունք չեն տալու. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի պաշտպանության բանակը վերականգնման և բարեփոխումների լուրջ խնդիր ունի, դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում ՊԲ-ում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են այն վիճակից, ինչ ունենք Հայաստանում։
Շարունակում եմ պնդել, որ և՛ զորքերում, և՛ պահեստազորում ունենք սպաներ, գեներալներ, ովքեր բանակի փոփոխություններում կարող են վճռական դերակատարություն ստանձնել ու առաջ մղել ցանկացած ծանր գործընթաց, սակայն ՀՀ գործող իշխանությունների պահվածքի, դիլետանտության, խորքային բարեփոխումների հարցում կամքի բացակայության պայմաններում այս բարեփոխումները, ըստ այդմ՝ անվտանգության վերականգման գործընթացը կամ դոփելու է տեղում կամ անհրաժեշտ արդյունք չի տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանության գործելաոճը չի փոխվում՝ մարդկանց հրամցնել կենցաղը
- Բարձրաձայնել եմ սահմանապահ զորքերում պայմանագրային/սպայական կազմի աշխատավարձերի, հավելավճարի բարձրացման հարցը. Աբրահամյան
- Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել. Աբրահամյան
- ԶՈւ-երն այս իշխանությունների համար անարժեք և կեղծ թիրախ են սեփական տապալումներն արդարացնելու համար. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան