Ֆրանսիայում գնացքը հարվածել է միգրանտների խմբին
Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում տարածաշրջանային գնացքը հարվածել է չորս միգրանտների, ինչի հետևանքով մահացել է նրանցից մեկը, իսկ երեքը վիրավորվել են։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Haute-de-France շրջանի փոխադրամիջոցների գծով փոխնախագահ Ֆրանկ Դերսենին։
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։
«Բո Մարե շրջանում տեղի է ունեցել վթար՝ տարածաշրջանային TER գնացքի մասնակցությամբ։ 4 միգրանտներից մեկը զոհվել է, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ»,- գրել է Դերսենը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նաև նշել է, որ միգրանտները հորդառատ անձրևի տակ քայլելիս են եղել երկաթուղով։ Դերսենը նշել է, որ անձրևոտ եղանակը և ռելսերի վրա լուսավորության բացակայությունը նպաստել են, որ միգրանտները չտեսնեն գնացքը, իսկ գնացքավարը չնկատի մարդկանց երկաթուղու վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները