Բանկերի կողմից վճարված հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 2.9 մլրդ դրամով
«Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ արտասահմանից ստացված տրասֆերտների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 252 մլն դոլարով (3.2%)»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը:
Նրա խոսքով՝ արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 40 մլն դոլարով (5.5%), իսկ ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 212 մլն դոլարով (58.2%):
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ հայտնեց, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ գրեթե բոլոր բանկերը գտնվում են առաջին 100-յակում:
Մինչ այդ Արման Սարգսյանը հայտնեց, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2.9 մլրդ դրամով կամ 7.7%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 1.8 մլրդ դրամով կամ 5.5%-ով:
«Հատկանշական է, որ առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ի 3-րդ եռամսյակում աճել է 2,407 մլն դրամով, ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 845 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 2,059 մլն դրամ, ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 286 մլն դրամ»,- ասաց Արման Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- 6.05 % չաշխատող վարկերը նաև հակաճգնաժամային ծրագրերի վիճակի ցուցիչն են. ՀԲՄ գործադիր տնօրեն
- 2020թ. վերջին 17 բանկի ակտիվների ներքին ծավալը գերազանցել էր Հայաստանի ՀՆԱ-ն. Սեյրան Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում