Զբոսաշրջիկները պատմել են՝ հանուն ճանապարհորդության ինչ զոհաբերությունների են պատրաստ
ԱՄՆ-ից զբոսաշրջիկները, պատմել են, թե ինչպես են կարոտել ճանապարհորդությունը և ինչի են պատրաստ զոհաբերել ճանապարհորդության գնալու հնարավորության համար, հայտնում է Travel Daily Media-ն, հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Այսպիսով, հարցվածների 73 տոկոսը գերադասում է երկշաբաթյա VIP շրջագայությունը տարբեր երկրներ, քան թռիչքը դեպի տիեզերք։
Օգտատերերի 66 տոկոսը համաձայնել է մեկ տարով հրաժարվել սոցցանցերից, եթե դրա դիմաց կարողանան երեք ամիս ծախսել անվճար ճանապարհորդության վրա։
Գրեթե երկու երրորդը պատրաստ է ամրագրել և վճարել շրջագայության համար հիմա, նույնիսկ եթե համաճարակի պատճառով այն հնարավոր է չեղարկվի:
Հարակից հրապարակումներ`
- Որտեղ են աշնանը զբոսաշրջիկները հաճախ ճամփորդում
- Զբոսաշրջիկները պատմել են, թե ինչ զարմանալի վայրեր են բացահայտել համաճարակի ժամանակ