15 քաղաքացի «Տաշիրի պիցա»-ում սնվելուց հետո թունավորվել են
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:
Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի