«Ժողովուրդ». Տարածաշրջանային 3+3 ձևաչափը երբեք չի կայանա. Վրացի վերլուծաբան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այն համապատասխանում է բոլորի շահերին։
Նկատենք՝ այս գաղափարին առայժմ դեմ է արտահայտվում միայն Վրաստանը, սակայն Մոսկվան ու Անկարան վստահ են, որ Թբիլիսին ի վերջո կհամաձայնի դրան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ևս մեկ անգամ հստակ ներկայացրեց Վրաստանի դիրքորոշումը. «Վրաստանը ուներ քաղաքական կամք աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ անկախ Ռուսաստանից, սակայն Վրաստանում դեմ են այդ ձևաչափին, և կարծում եմ` տարածաշրջանային ձևաչափը՝ 3+3 տեսքը, երբեք չի կայանա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան