6.05 % չաշխատող վարկերը նաև հակաճգնաժամային ծրագրերի վիճակի ցուցիչն են. ՀԲՄ գործադիր տնօրեն
«Գյուղատնտեսության, շինարարության, հիփոթեքային ոլորտների վարկաբվորումներն աճել են, մյուս բոլոր ճյուղերում նվազումներ են գրանցվե»,-մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության(ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ աճ գրանցած ոլորտներում տոկոսը մեծ է, իսկ վարկավորման անկում գրանցած ոլորտներում հիմնականում քիչ՝ բացառություն է կազմում միայն արդյունաբերության ոլորտը, որտեղ անկումն կազմում է 18.2 %:
Ըստ Սեյրան Սարգսյանի, վարկավորման նման ծավալները խոսում են այդ ճյուղերի ակտիվության մասին, քանի որ բանկերն ակտիվ վարկավորումը չեն դադարեցրել և շարունակում են այն իարկանացնել:
Բանախոսի կարծիքով այդ ոլոտներում վարկավորման ծավալների նվազման ամենակարևոր և ազդեցիկ պատճառն այնտեղ գործող սուբյեկտների վարկունակության անկումն է:
panorama.am-ն հետաքրքվեց, թե ի՞նչ պատկեր կա հակաճգնաժամային ծրագրերով տրամադրված վարկերի արդյունավետության և, քանի որ դրանց մեծ մասն կարճաժամկետ են, նաև արդեն իրականացվող վարկերի մարման ցուցանիշներում:
«Մենք պետք է նայենք, թե որն է այն ցուցիչը, որը խոսում է հակաճգնաժամային ծրագրերով տրված վարկերի արդյունավետության և մարման ընթացի մասին՝ այն չաշխատող վարկերի ծավալն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ եթե ողջ բանկային համակարգում 4.9% էր, ապա 2021 թվականի առաջին կիսամյակի դրությամբ կազմել է 6.05 %, այսինքը՝ փոփոխությունն ակնհայտ է»,- պատասխանեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը և շեշտեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում փոփոխություն կա, ինչն ազդակ է:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի տեղեկացմամբ՝ շարունակվում է պահպանվել տենդենցը, երբ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին և ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 54%, արտարժույթով վարկերինը՝ 46%:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի տվյալներով՝ ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 213 մլրդ դրամով (3.7%), ընդհանուր ավանդները` շուրջ 145 մլրդ դրամով (3.9%):
«Ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 295 մլրդ դրամով (11%), իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 134 մլրդ դրամով (4.7%): Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 149 մլրդ դրամով կամ 14.4%-ով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 48 մլրդ դրամով կամ 5.1%-ով: Կապված անորոշության փաստով՝ ոչ ռեզիդենտների ավանդների նվազման միտում գրանցվել է ոչ միայն մեր, այլև մի շարք այլ երկրների բանկային համակարգերում: Դրամով և արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռևս 2009թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ այն կազմել է 51%: Այստեղ երևում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին»,-տեղեկացրեց Արման Սարգսյանը:
Հայտնելով, որ հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդն աճել է շուրջ 6 մլրդ դրամով (1.4%-ով)՝ ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալը նաև նկատեց, որ 2021թ-ի երրորդ եռամսյակում բանկայի համակարգն ապահովել է 66.3 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 7.7 մլն դրամով կամ 13.1%-ով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան