Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը
90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Ժենյա Ներսիսյան ծնվել է 1931թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 3 իգական դպրոցը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականին, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպես դերասանուհի: Կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1965թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1995թ. մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, ի դեպ` անգլերեն լեզվով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ:
2006թ. վերադարձել է Երևան ու խաղացել Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը» (Ուիլյամս), «Սիրո և մենության միջև» (Աննա Հաթավեյ) ներկայացումներում: 2008թ. Հայաստանի թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում` Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում: 2009թ-ից խաղացել է Լյուսի Կուպերի դերը` Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ: Խաղացել է նաև ռադիո և հեռուստաթատրոնում:
Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները