ARARAT Craft & Twist․ մեկ օր, մեկ բար, 4 նոր կոկտեյլ
Նոյեմբերի 4-ին Phoenix բարը հյուրընկալեց ARARAT Craft & Twist թիմի բարմեններին, ովքեր բացահայտեցին լեգենդար հայկական կոնյակի նոր եզրերը, այցելուներին ներկայացնելով նոր՝ հեղինակային կոկտեյլներ։
Երևանի կոնյակի գործարանի և Բարմենների հայկական ասոցիացիայի համագործակցության արդյունքում, արդեն երեք տարի անընդմեջ, իրականացվում է ARARAT Craft & Twist բարմենական մրցույթը, որը միտված է զարգացնելու բարակոկտեյլային մշակույթը և նպաստելու միքսոլոգիայի նորարական մոտեցումների ձևավորմանը։
ARARAT Craft & Twist թիմն են կազմում համանուն մրցույթի տարբեր տարիների հաղթողները՝ Դավիթ Հովհաննիսյանը, Ստեփան Աբրահամյանն ու Գոռ Ղազարյանը։ Այսպես՝ ARARAT Craft & Twist Team Guest Bartending-ի երեկոն կզարդարեն ոլորտի առաջատար մասնագետների կողմից ARARAT կոնյակի հիմքով պատրաստած հեղինակային կոկտեյլները։
«Ես, Դավիթն և Գոռը աշխատում ենք տարբեր բարերում` երբևէ միասին նույն բարի հետևում չենք աշխատել, բայց երեքիս համար մեծ պատիվ է լինել ARARAT-ի բարմենական թիմում։ Նոյեմբերի 4-ին ներկայացվելիք չորս կոկտեյլները ստեղծելիս հաշվի ենք առել ինչպես այն մարդկանց մոտեցումը, ովքեր սիրում են նորություններ, նոր զգացողություններ, այնպես էլ նրանց, ովքեր նախընտրում են հին ու բարի դասական տարբերակները»,- ասել է ARARAT Craft & Twist թիմի բարմեն Ստեփան Աբրահամյանը։
Բարմենները որպես հիմք օգտագործելու են ARARAT Coffee, ARARAT Ani 7 տարեկան և ARARAT Apricot խմիչքները։ Պահպանելով համահոտային երանգները՝ բարմենների կողմից մշակած հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ պատրաստվելու է նաև ոչ ալկոհոլային բաղադրությամբ կոկտեյլ՝ օգտագործելով ARARAT Apricot-ը։
«ARARAT կոնյակների հիմքով կոկտեյլները բարձր ճանաչելիություն և պահանջարկ են վայելում ARARAT-ի արտահանման շուկաներում՝ ներգրավելով ավելի երիտասարդ սպառողների և բացահայտելով լեգենդար կոնյակի բազմաշերտ էությունը մեր հին և հավատարիմ սպառողների համար»,-նշել է Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը։
ARARAT Craft & Twist Team Guest Bartending-ը նոր առիթ կհանդիսանա՝ միավորելու ոլորտի մասնագետներին և կոկտեյլային մշակույթի սիրահարներին։ Նախաձեռնության մեկնարկը շարունակական է լինելու և իրակակացվելու է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։