05.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1835 մարդ, մահացել է 56 հիվանդ
Հայաստանում նոյեմբերի 4-ին կատարվել է 11 հազար 533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1987 հիվանդ, գրանցվել է մահվան 56 դեպք: Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 5-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսայինհիվանդության ընդհանուր 316839 դեպք, որոնցից 276865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32069 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1323 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7905 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2330 մարդ, մահացել է 46 հիվանդ
- 03.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2045 մարդ, մահացել է 57 հիվանդ
- 02.11.2021. Կորոնավիրուսով 68 հիվանդ է մահացել
- 01.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1071 մարդ, մահացել է 55 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան