Բայրամով. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 մարմին
Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել է 1700 զոհված զինծառայողի մարմին։ Նման թիվ է հրապարակել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա հայտարարել է, որ մարմինների փոխանցումը կատարել է միջազգային նորմերին համապատասխան։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հրապարակել էր տվյալներ, որոնց համաձայն, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
2020-ի նոյեմբերի 13-ից նոյեմբերի 2-ը, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն
- ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել զոհված, անհետ կորած զինծառայողների թվի վերաբերյալ
- Ձեր տված տվյալներով 44-օրյա պատերազմում զոհվածները 3499 էին, հուղարկավորվածները՝ 3588. Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Պատերազմի ընթացքում զոհվել է 28, վիրավորվել 150 ոստիկան, անհետ կորած է համարվում 43 ծառայող