Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը կոչ է անում ԱՄՆ-ի աշխարհի բռնապետեր պատրաստող գործարան
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ողջ աշխարհի համար բռնապետեր պատրաստող գործարան» է: Այս մասին գրում է «tasnimnews.com»-ը։
Իրանցի հրամանատարն այս մասին հայտարարել է մայրաքաղաքում երկրի բնակիչներին ուղղված ելույթի ժամամակ:
«Միացյալ Նահանգները գործարան է եղել բռնապետերի ստեղծման համար աշխարհում: Ֆիլիպիններից մինչև Սուդան, Չիլիից մինչև Իրանի շահը, իշխող սուլթաններն արաբական մի շարք երկրներում և Լատինական Ամերիկայում, նրանք աշխարհով մեկ տարածված են»,- ասել է Սալամին:
«Երկիրը, որն Ազատության արձան ունի, ամենաշատն է աշխատում ազատություն որոնողներին ճնշելու ուղղությամբ ողջ աշխարհում և ստեղծում է տանջանքի տարբեր գործիքներ և ուղարկում դրանք բռնապետերին ողջ աշխարհում՝ սովորեցնելով կտտանքների տեխնիկան՝ ճշմարտության, արդարության և ազատության որոնողներին կալանավորելու համար»,- հավելել է գեներալ-մայորը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին