Արմեն Աշոտյան. Երբ վերլուծում ես, ոչ թե Նիկոլի բլա-բլա-բլան ես լսում, հասկանում ես, որ նորից խաբում է
«Հայաստանն անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո հայտնվել է այս վիճակում, քանի որ հայ ժողովուրդը չկարողացավ հեռացնել այն սրիկայախմբին, որը պատասխանատու էր կործանարար ու աղետաբար պատերազմի, հազարավոր զոհերի ու հայրենազրկման համար։ Մենք այսօր հայտնվել ենք այս վիճակում, քանի որ չկարողացանք այդ ոհմակին հեռացնել իշխանությունից»,-«Հայելի» ակումբում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Քաղաքական գործչի խոսքով, նոյեմբերի 9-ից հետո այս իշխանությունների հեռացումը պետք էր երկու պարզ պատճառով։ Նախ պետք էր աշխարհին պետք էր ցույցտալ, որ Հայաստանը ծնկի չի գալու, հայ ժողովուրդն ունի արժանապատվություն։
«Մենք պետք է ասեինք, որ մեր ազգային շահերի հաշվին 3+3, կոմունիկացիոն պրոեկտներ տարածաշրջան բերելը չի դիտարկվում, աշխարհքաղաքական զարգացումներին մեզ մանրադրամ դիտարկելը թույլ չենք տա։ Բացի այդ, այս ոհմակը պատասխանատու է մինչև ինչպես նոյեմբերի 9-ը եղած խնդիրների, այնպես էլ դրանից հետո ծագած խնդիրների համար»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ Կովսական-Սանասար հատվածից հայկական զորքերի հետ քաշումը եղել է իր բանավոր հրամանով։
«Նա ասում է, եթե հետքաշում չլիներ, ապա պատերազմ կլիներ։ Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ փաստաթղթում չկար այդ պահանջը։ Կամ երբ Նիկոլն ասում է, 40 օր հետո հետքաշումը պատերազմ չլինելու համար էր, պետք է հիշեցնել, որ հրադադարի պահպանման, ռազմական գործողությունների դադարեցման երաշխավորը Ռուսաստանն է։ Ուրեմն ինչո՞ւ է Նիկոլը մեզ վախեցնում, երբ Ռուսաստանի քավորությամբ եղել է հրադադար։ Ստացվում է, որ Նիկոլը ստում է, զորքերի հետ չքաշելը հղի չէր պատերազմական գործողություններով, և երկրորդ, նման պահանջ չկար փաստաթղթում։ Երրորդ հարցն էլ կա, ինչո՞ւ այնքան հետ քաշվեցին զորքերը՝ մերկացնելով մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը։ Ակնհայտ է, որ սա արվել է որպես դավաճանություն մեր շահերի։ Այս ամբողջ համատեքստը որ վերլուծում ես, ոչ թե իր բլա-բլա-բլան ես լսում, հասկանում ես, որ ինքը մեզ նորից խաբում է, գցում է, դրա համար ցինիկաբար խոսում է, քանի որ մնացել է անպատիժ»,-ասաց նա։
Աշոտյանի խոսքով, այժմ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ իր փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։
Հարակից հրապարակումներ`
- Սանասար-Բաղդասարը, Ալիև-Էրդողանն ու Փաշինյանը
- Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
- Դուք հանձնել եք Սանասարն ու Կովսականը, ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը. ընդդիմադիր պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան