Իշխան Զաքարյանի նկատմամբ քրգործ է հարուցվել. Իշխանությունները բռնաճնշումներով պարտադրում են «ճամբարափոխ» լինել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքըհողերի օտարման գործընթացի մասին է. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձևական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։
Աղբյուրի փոխանցմամբ, սույն քրեական գործով Ի. Զաքարյանը դեռևս չունի դատավարական կարգավիճակ, սակայն իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան մեղադրանք կառաջադրվի։
Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու այս ամիսներին պատգամավորական գործունեությամբ աչքի չընկած Իշխան Զաքարյանը պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։
Քրեական գործի հարուցման վերաբերյալ տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձել է ճշտել նաև պաշտոնական աղբյուրներից, սակայն առաջարկել են դիմել գրավոր հարցմամբ և պատասխանը կներկայացնեն այն ստանալուց հետո։
«Փաստինֆո»-ի ոչ պաշտոնական տեղեկություններով՝ գործը հարուցվել է խախտումներով, քանզի այդ ընթացքում Ի.Զաքարյանն արդեն ունեցել է անձեռնմխելիության կարգավիճակ, իսկ քրգործի հարուցումն իրենից ներկայացնում է քրեական հետապնդում, ինչի համար նույնպես անհրաժեշտ է անձեռնմխելիության հաղթահարում, որն այս դեպքում չի ապահովվել։
«Սակայն Ի.Զաքարյանը մտադրվել է ոչ թե պայքարել բռնաճնշումների դեմ, այլ «հավաքագրվել» ազգադավ իշխանությունների կողմից։ Չունի նաև այնքան պատիվ, որ պարզապես հայտարարի մանդատը վայր դնելու մասին։
Գրեթե նույն մեխանիզմն է, ինչը գործեց նախկին բհկական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պարագայում, որին ևս իշխանությունները «վերբովկա» արեցին՝ քննվող քրեական գործերի միջոցով»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան