Ինչո՞վ է պայմանավորված, որ կենսաթոշակառուներից հնարավոր է գումար պահվի
««Հայփոստի» հետ քննարկումների փուլում ենք, դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, փորձելու ենք միասին այդ հարցին լուծումը գտնել»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ կենսաթոշակառուներից հնարավոր է գումար պահվի։
Նա նշեց, որ պետությունը նախ և առաջ ունի թվայնացման քաղաքականություն և անկանխիկի շրջանառության անցնելու միասնական մոտեցում, որը, ըստ էության, մի շարք մարտահրավերներ լուծելու է։